Լեհաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հանրապետության ՌՕՈւ «Էֆ 16» կործանիչները բռնել են ռուսական թեթեւ շարժիչով օդանավ, որը խախտել էր հանրապետության օդային տարածքը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Բարդուղեմեոս Միսեւիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, միջադեպը կատարվել է հուլիսի 29-ին: «Հենց ստացանք տեղեկություն այն մասին, որ ռուսական օդանավը առանց թույլատվության խախտել է մեր փակ օդային տարածքը, մենք օդ բարձրացրեցիք մեր «Էֆ 16»-ները»,- ասել է Միսեւիչը լեհական հեռուստատեսության եթերում:

ՊՆ ներկայացուցչի վստահեցումով, ռուս օդաչուին ժեստերով ու ռադիոկապով հասկացրել են, թե ինչ է պետք անել: «Նա կատարել է կարգադրությունը»,- ասել է նա ՝ շեշտելով,որ Ռադոմի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո օդաչուին ոստիկանությունը ձերբակալել է:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, օդանավը ուղեւորվում էր Ռադոմ օդային ակրոբատիկայի մրցումներին մասնակցելու, որոնք օգոստոսի 5-ին են սկսվում: Երկու կործանիչները ստիպել են, որ այն վայրէջք կատարի Սադկուվ վայրում: Օդանավը ենթադրաբար պահվում է օդանավարանում: