Սիրիան, ապավինելով իր սեփական ուժերին, մասնավորապես Սիրիայի արաբական բանակին ու աշխարհում իր անկեղծ բարեկամներին, անխուսափելիորեն հաղթանակ կտանի ահաբեկչության ու զանազան ավազակային խմբավորումների նկատմամբ, որոնց աջակցում են արտաքին ուժերը: Այդ մասին ասվում է Սիրիական արաբական բանակի ստեղծման 71-րդ տարեդարձի կապակցությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տոնական ուղերձում:

ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ Ասադը շեշտել է, որ Սիրիական արաբական բանակը առավել արդյունավետ ուժն է, որը ունակ է դիմակայել ահաբեկչությանը ու ոչնչացնել այն: Այն եղել է Սիրիայում ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման գլխավոր երաշխավորը ու պաշտպանում է Հայրենիքի ինքնիշխանությւոնը ու արժանապատվությունը: