Վիեննայի օդանավակայանում հայտնված «Թուրքիայում հանգտտանալը նշանակում է աջակցել Էրդողանին» գրությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրքերին կատաղեցնող այս գրությունը հեռացնելու համար մեծ ջանքեր է գործադրել Թուրքիայի արգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գյողուշը նշել է, թե անձամբ է գնացել օդանավակայան եւ պատասխանատուների հետ հանդիպումից հետո հանվել է գրությունը։

Իսկ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմերի Չելիքն էլ հիշյալ գրությունը թուրքերի հանդեպ թշնամանք է որակել՝ պնդելով, որ այն չի համապատասխանում ԵՄ-ի արժեհամակարգին։