Այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան, Երևանի Խորենացի փողոցից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում տարծքից դուրս է բերվել երեք հետեւակի մարտական մեքենա եւ մեկ պատ քանդող մեքենա:
Տարածքից հեռացվել են նաեւ բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պարհակապերակային պահպանության գնդի տարածք:
Այդուհանդերձ, այս պահին Խորենացի փողոցի այդ հատվածը դեռ փակ է արգելափակոցներով, որոնց մոտ ոստիկաններ կան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին երեկոյան «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել իրավապահներին: ԱԱԾ-ի փոխանցմամբ, խմբի 20 անդամները ձերբակալվել են, իսկ ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատվել է:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























