Բրազիլիայի արտգործնախարար Խոսե Սերրան «մղձավանջ» է կոչել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը, հայտնում է  Correio Braziliense-ը:

«Ես Թրամփի ընտրության հնարավորությունը մղձավանջ եմ համարում: Մղձավանջները երբեմն նյութականանում են» — ասել է նա: Նա նաեւ ընտրողներին կոչ է արել   «ավելի խելացի լինել» եւ քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: