Թուրքիայի ԱԳՆ-ն հանդիպման է կանչել Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Քյոլնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի տեսուղերձի հեռարձակման արգելքի հետ կապված, հայտնում է   Reuters-ը:

Գերմանական դատարանն արգելել է Էրդողանի տեսաուղերձի հեռարձակումը` վախենալով, թե այն կարող է լարվածություն հրահրել Գերմանիայում: 

Նշենք, որ հուլիսի 31-ին Քյոլնում տեղի է ունեցել Էրդողանի կողմնակիցների ցույցը ի նշան բողոքի Թուրքիայում հեղաշրջման փորձի դեմ: