Հյուսիսային Կորեայից մի գեներալ է փախել՝ իր հետ տանելով ավելի քան 40 մլն դոլար, հայտնում է Newsru –ն՝ վկայակոչելով հարավկորեական KBS հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով միջադեպը տեղի է ունեցել դեռ հուլիսի կեսերին:

Դասալիքը աշխատում էր Կորեայի աշխատանքային կուսակցության այսպես կոչված 39-րդ բաժնում, որը պատասխանատու է արտասահմանում աշխատող քաղաքացիների ուղարկած արտարժույթը երկիր հասցնելու համար, նշվում է ռեպորտաժում: Դրանում ասվում է, որ հիմա փախստակ զինվորականն իր ընտանիքի անդամների հետ միասին Չինաստանում է գտնվում: Այնտեղից նա իբրեւ մտադիր է երրորդ երկիր տեղափոխվել: