Բեռլինում Թուրքիայի դեսպան Ավնի Կարսլըօղլուին հետ են կանչել հայրենիք խորհրդակցությունների համար, հայտնում է «Սեզջու» թերթը:

Այս որոշումը երկրի ԱԳՆ-ն կապակցել է Քյոլն քաղաքում կատարված միջադեպի հետ, որտեղ նախորդ կիրակի հանրահավաք է անցել՝ Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցություն հայտնելու համար: Հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, գերազանցաբար թուրքական ծագում ունեցող:

Ակցիայի ընթացքում կազմակերպիչները ծրագրում էին Էրդողանի ուղերձով ուղիղ միացում ապահովել ու համապատասխան հարցում են արել Գերմանիայի իշխանություններին: Սակայն Գերմանիայի Դաշնային սահմանադրական դաատարանը հանրահավաքից մեկ օր առաջ ակտիվիստներին արգելել էր նման հեռարձակումներ կազմակերպել:

Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել Գերմանիայում երկրի դեսպանին հետ կանչելը: