Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում տեղակայված թուրքական զորամիավորման զինվորները անհայտ պատճառներով թունավորվել են։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի իշխանամետ Rudaw կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝Մուսուլի Բեշիքայի հատվածումտեղակայված թուրքական զորամասում օրեր առաջ զինվորների մոտ թունավորման նշաններ են հայտնաբերվել, որից հետո տասնյակ զինվորները տեղափոխվել են Իրաքի տարբեր հիվանդանոցներ, իսկ մի մասին էլ տեղափոխվել են Թուրքիա։
Նշվում է, որ կասկածներ կան, թե «Իսլամական պետությունը» թունավորել է թուրք զինվորների համար նախատեսված ջրի խողովակները, սակայն քուրդ պաշտոնյաները հերքել են այս վարկածը եւ շեշտել, որ հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու թունավորման պատճառները։





























