ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Լիբիայում «Իսլամական պետության»  դիրքերի վրա, հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները: Հարվածները հասցվել են Սիրտ քաղաքում զինյալների հենակետի վրա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով ԱՄՆ նախագահը թույլատել է օդային հարվածները ՝ Լիբիայի կառավարական զորքերին օգնություն ցուցաբերելու նպատակով: Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը լրագրողներին հայտնել է, որ հասցված հարվածներից մեկով ոչնչացվել է մի տանկ, որից գնդակոծվում էին կառավարական զորքերը, նաեւ քաղաքացիական բնակչությունը: Մյուս հարվածներով էլ խոցվել են զինյալների երկու փոխադրամիջոցներ:

Պենտագոնի աշխատակիցների խոսքով, Սիրտում կշարունակվեն ԱՄՆ ՌՕՈւ օդային հարվածները ԻՊ դիրքերին: