ԵՄ եւ Թուրքիայի միջեւ միգրանտների հարցով ձեռք բերված համաձայնագրին չպետք է աջակցել ցանկացած գնով, նույնիսկ եթե Եվրոպան դրանում շահագրգռված է: Այս մասին հեռուստազրույցում հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շահագրգռված ենք համաձայնագրի պահպանմամբ (միգրանտների հարցով՝ Թուրքիայի հետ), բայց ոչ ցանկացած գնով, եւ Անկարան պետք է հաշվի առնի վերջին հստակեցումը: Չնայած այդ համաձայնագրի վերաբերյալ բոլոր քննադատություններին, բալկանյան ուղիով միգրանտների հոսքը կանգնեցվել է: Այժմ Էգեյան ծովով եզակի փոխադրվողներ են գրանցվում: Մենք մեր սկզբունքները չենք զոհաբերի հանուն այդ համաձայնագրի պահպանման»,- ասել է նախարարը
Նա նշել է, որ ԵՄ-Թուրքիա համագործակցությունը կախված է պարտավորությունների երկկողմանի կատարումից: «Եթե Թուրքիան նահանջի կամ Անկարան սկսի խոսել մահապատիժը վերականգնելու մասին, ԵՄ համար անչափ դժվար կլինի աջակցել համագործակցությանը նույնիսկ այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին միգրացիան է»,- ասել է Ջենտիլոնին: