Հունգարիան «ոչ իրատեսական» է համարում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը: Այս մասին ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ «տարբեր ինտենսիվության» զգացողություններ ունի Ռուսաստանի կողմից սպառնալիքի առթիվ: «Մենք նման զգացողություն չունենք Ռուսաստանի հարցում: Չեմ կարծում, թե Ռուսաստանը սպառնում է մեր գոյությանը»- ասել է նա:





























