«Ուկրաինայի նավթոգազ» ազգային բաժնետիրական ընկերությունը Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժային դատարանում քննարկման շրջանակում հայտարարել է «Գազպրոմից» ավելի քան 26,6 մլրդ դոլարի փոխհատուցման վերաբերյալ պահանջի մասին: Դատալսումը տեղի կունենա աշնանը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:
«Միայն «Գազպրոմի» գործերով մեր դեմ հայցապահանջի գումարը տոկոսներով հանդերձ կազմում է 38,7 մլրդ դոլար, մեր կողմի հայցապահանջի գումարն է ավելի քան 26.6 մլրդ դոլար: Երկու կողմի գործերով էլ լսումները նշանակված են աշնանը»,- նշել են ընկերությունում:
Ինչպես հաղորդվել է հուլիսի սկզբին, «Նավթոգազի» վարչության նախագահ Անդրեյ Կոբոլեւի խոսքով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում լսումները՝ ուկրաինական ընկերության եւ ռուսական «Գազպրոմի» միջեւ 2009-ի սկզբին կնքված գազի մատակարարման եւ տրանզիտի համաձայնագրերի վեճի վերաբերյալ համապատասխանաբար կսկսվեն 2016-ի սեպտեմբերի վերջին եւ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին:
«Ուկրաինայի նավթոգազը» «Գազպրոմից» ավելի քան 26,6 մլրդ դոլար է պահանջում

Թեմա




























