Եթե Ռուսաստանն է իսկապես կանգնած Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու ետեւում, ապա դա կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցության թեմաներից մեկը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, սակայն, որ դա դժվար թե ազդի երկու երկրների «առանց այն էլ կոշտ եւ բարդ հարաբերությունների» վրա:

«Եթե Ռոսաստանն իսկապես նման բաներով է զբաղվել, ապա դա երկար հարցաշարի միայն  մեկ հարցն է, որոնց մասին մենք կխոսենք պարոն Պուտինի հետ, եւ որոնք ինձ համար իրական խնդիր են: Չեմ կարծում, որ դա կտրուկ կփոխի Ռուսաստանի հետ մեր ներկայիս կոշտ եւ բարդ հարաբերությունները»,- հայտարարել է Բարաք Օբաման, փոխանցում է Life-ը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք իրենց դեմ հաքերական հարձակումներ են իրականացնում:

«Մենք հնարավորություններ ունենք, եթե պետությունների կողմից հաքերական հարձակումների ապացույցներ ունենանք, ապա կարող ենք համարժեք պատիժներ սահմանել»,- հայտարարել է Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ: