Ուկրաինացի նախկին զինծառայող, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հացադուլ է հայտարարել՝ ի նշան պատանդների ազատ արձակման հարցում իշխանությունների անգործության դեմ բողոքի: «112 Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում:

«Հացադուլի մեջ կմնամ՝ մինչեւ դրական արդյունքի հասնելու օրը»,- հավելել է Սավչենկոն:

Բացի այդ, նա կրկին հայտարարել է բանակցությունների նպատակով Դոնբաս մեկնելու մտադրության մասին:

Սավչենկոն հայտարարել է, որ գաղտնի մեկնել է Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններ: «Ես եղել եմ այնտեղ: Պարզապես ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները չգիտեն այդ մասին: Ես խոսել եմ մարդկանց հետ, լսել նրանց խնդիրների մասին»,- ասել է նա: