Բարաք Օբաման ապացուցեց ԱՄՆ նախագահի պաշտոնում չկայանալու փաստը՝ Հիլարի Քլինթոնին նշանակելով պետքարտուղարի պաշտոնում (2009-2013 թ.թ.): Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

Նրա կարծիքով՝ նրանց արտաքին քաղաքական կուրսն ապակայունացրել է միջազգային իրադրությունն ու նպաստել ԻՊ ահաբեկչական խմբավորման աննախադեպ հզորացմանը: Թրամփն այս կերպ արձագանքել է Օբամային, որը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միլիարդատերն «ունակ չէ կատարել երկրի ղեկավարի պարտականությունները»:

«Օբաման եւ Քլինթոնն ապակայունացրեցին Մերձավոր Արեւելքը, ԻՊ-ին հանձնեցին Իրաքը, Լիբիան եւ Սիրիան, թույլ տվեցին հաշվեհարդար տեսնել Բենղազիում մեր անձնակազմի նկատմամբ: Այնուհետեւ նրանք Իրանին դեպի միջուկային զենք տանող ուղու վրա դրեցին»,- նշել է Թրամփը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա Քլինթոնին հիշեցրել է անձնական համակարգչային սերվերը ծառայողական նամակագրության համար օգտագործելու մասին, նաեւ Օբամային ու Քլինթոնին մեղադրել ենթադրյալ միգրանտների ԱՄՆ թողնելու համար, որոնք, պարզվեց, ահաբեկիչներ են: