Գերմանացի զինվորների պաշտպանության համար բունդեսվերը ուժեղացնում է անվտանգության միջոցառումները Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմակայանում: Օպերատիվ շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ դա կապակցված է Թուրքիայում վերջերս կատարված ռազմական հեղաշրջման փորձի ու դրան հաջորդած զտումների հետ, որոնց հետեւանքով թուրքական բանակից հեռացվել են ապստամբության ենթադրյալ հանցակիցները, հայտնում է DW–ն:

Ավտանգության միջոցառումների ուժեղացման պատճառ է դարձել Անկարայի այն հայտարարությունը, ըստ որի երկրի զինվորականները ու ոստիկանությունը երկրի հարավում չեն կարող բավարար չափով պաշտպանել օդային տարածքը: Ըստ Ինջիրլիք կայանում գերմանական կոնտինգենտի ղեկավարության կարգադրության, թռիչքները այսուհետ կատարելու են միայն այն օդանավերը, որոնք կարող են արտացոլել հիթիռային հարվածները: Այս հարցում բունդեսվերը հետեւել է ԱՄՆ-ի ու Դաանիայի օրինակին, որոնք արդեն նույնատեսակ որոշում են կայացրել:

Դեռ պարզ չէ, թե ինչու է Թուրքիան հայտարարել, որ չի կարող երաշխավորել օդում անվտանգությունը: Ավելի վաղ թուրք ռազմական ոստիկանները հերթապահում էին կարեւոր ռազմական ավիաբազաների շրջակա տարածքներում, նաեւ ֆիքսում կասկածելի տեղաշարժերը ցամաքում՝ ռազմական օդանավերի վրա հնարավոր հարձակումները կանխելու համար: