Վենեսուելայի ՆԳ նախարար է նշանակվել բանակի գեներալ Նեստոր Ռեվերոլը, որին ԱՄՆ-ն մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության մեջ: Նշանակման մասին հայտնել է նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Ես ամբողջովին աջակցում եմ Ռեվերոլին: նա դարձել է ամերիկյան կայսրության հարձակումների թիրախը»,- հայտնել է նախագահը, փոխանցում է BBC–ն:

Ուգո Չավեսի օրոք Ռեվերոլը արդեն զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նաեւ նախկինում նա ղեկավարել է թմրաթրաֆիկի դեմ պայքարի ազգային գործակալությունը ու վենեսուելյան ազգային գվարդիան:

«Վարչապետի պաշտոնին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել ձերբակալված թմրադիլերների քանակով, դրա համար էլ նրանք ուզում են, որ նա հատուցի դրա համար »- ասել է Մադուրոն, խոսելով ԱՄՆ թմրադեղերի դեմ պայքարի դաշնային ծառայության մասին,որը Ռեվերոլի ու եւս մեկ չինովնիկի դեմ թմրանյութերի առեւտրականներին աջակցելու մեղադրանք է առաջադրել:

ԱՄՆ վարկածով Ռեվերոլը ու երկրորդ չինովնիկը՝ Ադիլբերտո Մոլինան, 2008-2010 թթ ժամանակահատվածում կաշառք են վերցրել թմրակարտելներից, փոխարենը նախազգուշացնելով գալիք ռեյդերի մասին: Նաեւ ԱՄՆ-ն վստահեցնում է, որ գեներալը կազմակերպել էր թմրանյութերի առեւտրով զբաղվող ձերբակալված հանցագործների ազատ արձակումը ու նրանցից առգրավված թմրանյութերի խմբաքանակի վերադարձը: