Ստամբուլի քաղաքացիական գործերով 9–րդ դատարանը արգելել է հրապարակել Իտալիայում Թուրքիայի նախագահի որդու՝ Բիլալ Էրդողանի դեմ փողերի լվացման գործով հետաքննության մասին տեղելություններ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը համարել է, որ Բիլալ Էրդողանի դեմ հետաքննության մասին գրելը անձնական իրավունքների ոտնահարում է։
Նշենք, որ Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը փողերի լվացման մեջ կասկածանքով սկսել է հետաքննություն իրականացնել Թուրքիայի նախագահի որդու դեմ։




























