Հոնկոնգում տեղակայված Bitfinex խոշոր կրիպտոարժութային, բորսան հարկադրված էր դադարեցնել աշխատանքը, քանի որ հաքերները գողացել էին 65 մլն դոլար գումարի 119.756 բիթքոին:
Ներկայումս բիթքոինով կարելի է վճարել շատ ապրանքների եւ համացանցային ծառայությունների դիմաց: Շրջանառության մեջ է  մոտ 15,5 մլն բիթքոին: Ավանդական արժույթների համեմատությամբ՝ թվային արժույթը չի կարգավորվում որեւէ կենտրոնական բանկի կամ ֆինանսական կազմակերպության կողմից: Դրա շնորհիվ կրիպտոարժույթ օգտագործեղները մի կողմից չեն բացահայտում իրենց անձը, մյուս կողմից՝ անչափ դժվարանում է ֆինանսական հանցագործությունների բացահայտումը:
Խոշորագույն գողությունը տեղի է ունեցել 2014 թվականին այդ ժամանակ ամենախոշոր Mt Gox բորսայից՝ գողացվել էր 850 հազար բիթքոին (մոտ 480 մլն դոլար այդ պահի կուրսով). դա շրջանառության մեջ եղած բիթքոինի ամբողջ քանակի մոտ 7 տոկոսն էր կազմում: Ավելի ուշ 200 հազար բիթքոին հայտնաբերվել է հին էլեկտրոնային դրամապանակներից մեկում, սակայն վերջնարդյունքում ընկերությունը, միեւնույն է, հայտարարեց իր սնանկացման մասին, փոխանցում է BBC-ն: