Եվրոպայում իսլամական ահաբեկիչների արյունալի ահաբեկչությունների կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախարարներին խնդրել է հրաժարվել ամառային արձակուրդներից:
Ֆրանսիայի բարձրագույն կառավարական չինովնիկները, այդ թվում վարչապետ Մանուել Վալսը, ներքին գործերի նախարար Բերնար Կազնեւը, պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը, արդարադատության նախարար Ժան–Ժակ Յուրվոասը ու արտգործնախարար Ժան Մարկ Այրոն ամռան շարունակությունը կանցկացնեն Փարիզում: Նրանք ամեն շաբաթ կհավաքվեն Ելիսեյան պալատում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցության, հայտնում է Europe 1 հեռուստաալիքը:
Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչական հարձակումներից հետո բախվել են անգործության մասին մեղադրանքների ու նույնիսկ կառավարությունը փոխելու կոչերի:





























