ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը: Իր հայտարարության մեջ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ հրթիռի հերթական արձակումը ՄԱԿ ԱԽ բանաձեւերի խախտում է՝ ներառյալ  Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցման մասին 2270 բանաձեւի:

«Հյուսիսային Կորեայի սադրիչ պահվածքը խորը անհանգստություն է առաջացնում եւ վնաս է հասցնում միջազգային անվտանգությանը: ՆԱՏՕ-ն Պխենյանին կոչ է անում դադարեցնել եւ կանգնեցնել միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրերը: Հյուսիսային Կորեան պետք է վերականգնի միջազգային բանակցություններին իր մասնակցությունը եւ խուսափի ցանկացած սադրիչ գործողությունից»,- ասել է ՆԱՍՏՕ-ի գլխավոր քարտուղարը: