Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը մտադիր չէ 140 եվրոյի չափով տուգանքը վճարել, որը սահմանվել է Ռիգայի Դումայի Facebook-յան էջում ռուսերեն օգտագործելու համար: Այս մասին օգոստոսի 3-ին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետը:
«Միեւնույն է, ոչ մեկը չի պատրաստվում տուգանքը վճարել, ստիպված կլինեմ դատվել»,- հայտարարել է Ուշակովը: Նա նաեւ մեկնաբանել է, որ Պետական լեզվի կենտրոնի կողմից բռնագանձման որոշումը ընդունելուց հետո Դումայի ռուսալեզու էջի բաժանորդների թիվը 1.5 անգամ ավելացել է: Այս կապակցությամբ քաղաքապետն առաջարկել է կազմակերպությունն օգտագործել գովազդային ընկերություններում:
«Կարելի է, օրինակ, նրանց մոտ էքսկուրսիայի տանել զբոսաշրջիկների: Մեծ Բրիտանիայից մեր հյուրերին հատկապես շատ դուր կգա: Եթե գաղափարներ ունեք, թե Պետական լեզվի կենտրոնը ինչպես եւ գովազդային որ ակցիաներում է կարելի օգտագործել, համարձակորեն գրեք մեկնաբանություններում»,- նշել է Նիլ Ուշակովը, փոխանցում է Lenta-ն:
Այն մասին, որ Կենտրոնը որոշում է ընդունել Ուշակովին տուգանելու մասին, հաղորդվել է հուլիսի 27-ին, սակայն բռնագանձման չափը չէր հաղորդվել: Լատվիայի մայրաքաղաքի ղեկավարն այդ ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է որոշումը բողոքարկել, իսկ քաղաքային վարչակազմը կշարունակի Facebook-ում օգտագործել նվազագույնը երեք լեզու՝ լատիշերեն, ռուսերեն եւ անգլերեն:





























