Օգոստոսի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին:

Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ կարեւորեց Բասամ ալ-Քաբանդիի՝ որպես Երեւանում իր երկրի առաջին դեսպան, անձնական մեծ ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Քուվեյթի Պետության դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի եւ առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան ալ-Քաբանդիին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը։