ԱՄՆ-ն վաղուց է մտահոգված կիբերտարածքում Ռուսաստանի վարքագծով: Այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, մեկնաբանելով վերջին կիբերսկանդալը, որին մասնակցություն ունենալու մեջ կասկածում են ռուս հաքերներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Էրնեստը նորից շեշտել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու փաստով ՀԴԲ հետաքննության պաշտոնական արդյուքները դեռ չեն հրապարակվել: Նա հիշեցրել է Կոնգրեսի առաջ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի ելույթի մասին, որի ժամանակ նա հայտնել էր, որ կիբերտարածքում Ռուսաստանի անընդունելի գործողությունները բացատրվում են «ենթակառուցվածքի կարեւոր համակարգերին թիրախային հարվածներ հասցնելու ու լրտեսությամբ զբաղվելու նրա պատրաստակամությամբ, հաշվի չառնելով հասարակական բարձր ուշադրությունը ու հայտնաբերված լինելու վտանգը»:
Էրնեստի խոսքով ռուսական կողմը տեղեկացված է այս հարցով ԱՄՆ-ի մտահոգության, նաև հնարավոր հետեւանքների մասին: Նման հետեւանքներից մեկն էլ , նրա խոսքով , կարող է լինել այն, որ նախագահ Օբաման լրացուցիչ լիազորություններ կտրամադրի ԱՄՆ ֆինանսների նախարարությանը ցանցահենությանը մասնակցություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար:





























