Պեկինը Վաշինգթոնին մեղադրում է երկիրը պառակտելու ու այնտեղ Հոնկոնգի ու Թայվանի անջատողականների միջոցով քաոս առաջացնելու փորձի մեջ, հայտնում է CNN–ը:

Ըստ աղբյուրի՝ Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության կայքում հայտնվել է տեսահոլովակ , որում «Սիրիայի ու Իրանի ապոկալիպտիկ պատկերները հակադրվում են ժամանակակից Չինաստանի բուկոլիստական տեսարաններին»: «Անջատողականությունը Թիբեթում, Հոնկոնգում ու Թայվանում , նաեւ դասալիք առաջնորդներն ու իրավապաշտպանները , որոնք պատրաստ են մահվան գնալ, ու արեւմուտքի մյուս գործակալները վնասում են Չինաստանի կայունությանն ու ներդաշնակությանը: Այդ բոլոր միջադեպերի հետեւում երեւում է Աստղերի ու Գծերի մութ ստվերը »,- ասվում է տեսահոլովակին կցված տեքստում: