Տաջիկստանի գլխավոր դատախազը սատարում է մահապատիժը: Avesta.Tj-ի հաղորդմամբ՝ գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնը նշել է, որ առանձին հոդվածներով մահապատժի կիրառմանը դրական է վերաբերվում:
Նրա խոսքով՝ մահապատիժ պետք է կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հատկապես ծանր եւ դաժան հանցագործություն են կատարել, օրինակ՝ առանձնակի դաժանությամբ մի քանի անձանց կանխամտածված սպանության, ինչպես նաեւ ահաբեկիչների եւ հայրենիքի դավաճանների:
Տաջիկստանում մահապատժի մորատորիում է հայտարարվել 2004 թվականին: Այդ ընթացքում երկրում մահվան դատապարտվածների համար 25 տարի ժամկետով ազատազրկում է սահմանվում:





























