Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կոչ է արել քաղաքի բնակիչներին պահպանել հանգստություն ու զգոնություն՝ օգոստոսի 4-ի գիշերը քաղաքի կենտրոնում քաղաքացիների վրա դանակով հարձակումից հետո, հաղորդում է BBC-ն:

«Լոնդոնցիների անվտանգությունն իմ գլխավոր առաջնահերթությունն է... Ես կոչ եմ անում բոլոր լոնդոնցիներին պահպանել հանգստություն եւ զգոն լինել: Խնդրում եմ, ոստիկանությանը հայտնեք բոլոր կասկածելի իրերի մասին»,-ասված է քաղաքապետի հայտարարությունում:

Նշենք, որ Լոնդոնի Ռասել Սքուեր հրապարակում այս գիշեր 19-ամյա պատանին դանակով հարձակվել է անցորդների վրա, որի հետեւանքով մահացել է մեկ կին, եւս 5 մարդ վիրավորվել է: Հարձակվողին ձերբակալել են: Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: