Իտալիան հետաքննություն է անցկացնում Միջերկրական ծովով միգրանտների հոսք կազմակերպելու գործում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր մասնակցության շուրջ: Ըստ Ինտերֆաքսի՝ այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն:

Նրա խոսքով՝ առայժմ չի կարող հետաքննության մանրամասներ հաղորդել, քանի որ դրանք գաղտնի բնույթ են կրում:

Ամեն օր Իտալիա հարյուրավոր միգրանտներ են ժամանում, որոնց մեծ մասը՝ Լիբիայից: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2016 թվականին Եվրոպա ավելի քան 257 հազար ներգաղթյալ եւ փախստական է ժամանել: