ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրճատել է դաշնային բանտերում պահվող 214 հանցագործի ազատազրկման ժամկետը:
Սպիտակ տան աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին անգամ պետության ղեկավարն այդքան մեծ թվով անձանց պատիժը մեղմացրել է ավելի քան հարյուր տարի առաջ:
Ամերիկայի ձայնի հաղորդմամբ՝ համաներման մասին որոշումն առնչվել է նաեւ ցմահ ազատազրկում կրող 67 անձի: Նրանց մեծ մասը դատապարտվել է ոչ բռնի հանցագործությունների համար, հիմնականում՝ կապված թմրանյութերի հետ, բայց մի քանիսը մեղավոր են ճանաչվել թմրանյութերի հետ կապված հանցագործություն կատարելիս հրազենի հետ վարվելու կանոնների խախտման համար:
Մինչ այժմ Օբաման մեղմացրել է 562 հանցագործի պատիժ. ավելի, քան վերջին 9 նախագահները միասին:





























