Աֆղանստանում սպանվել է «Թալիբանի» հրամանատարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով նահանգի ոստիկանապետ մոհամադ Քասիմ Ջանգալբահին, «Թալիբանի» կարեւոր հրամանատարներից մեկը՝ մոլլա Հայրուլլահը, եւ նրա 4 թիկնապահները սպանվել են Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգում:

Հայրուլլահի հրամանատարության ներքո գործում էր ավելի քան 300 մարդ: