Վիեննայում կոնֆուզով է ավարտվել քրդական կուսակցության ներկայացուցիչների հավաքը ձախողելու՝ թուրք ազգայնականների փորձը: Մի խումբ հակակոմունիստական ու հակաքրդական ազգակայնականներ ենթադրում էր, թե գրոհում է քրդերի հարցերով զբաղվող ATIGF ֆեդերացիայի նիստը, սակայն պարզվել է, որ նրանք հայտնվել են սերբական համայնքի ծննդյան հավաքույթին, հայտնում է The Local–ը:

Լրագրողներին հայտնի է դարձել, որ թուրք ազգայնականները ներխուժել են շենք, որտեղ մի խումբ սերբեր ընկերների ու ազգականնների հետ տոնում էին ինչ-որ մեկի ծնունդ: Թուրքերը տարակուսել են, երբ նրանց «Դուք քրդե՞ր եք» ուղիղ հարցին սերբերը բացասական պատասխան են տվել:

Հասկանալով, որ սխալվել են՝ թուրքերը հեռացել են, բայցեւայնպես պատռել են մուտքում փակցված պաստառները ու այրել դրանք: Սերբական համայնքի ներկայացուցիչներին հաջողվել է արագ մարել կրակը, գրում է պարբերականը: