Աֆղանստանում թալիբները հարձակվել են օտարերկրյա զբոսաշրջիկների վրա, որոնց ուղեկցում էին բանակայինները: Այս մասին հայտնում է AFP–ն՝վկայակոչելով Գերատի նահանգապետի ներկայացուցչին: Հարձակումը այդ նահանգում է կատարվել:

Հարձակման հետեւանքով վիրավորվել է 6 մարդ՝ 5 զբոսաշրջիկ ու վարորդը: «Թալիբան» խմբավորումը դեռ պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: