Պակիստանի հարավ-արեւմուտքում հոսպիտալում մահապարտի իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով 93 մարդ է զոհվել, ստանձնել է «Թալիբան» շարժման պակիստանյան մասնաճյուղը: Newsru-ի փոխանցմամբ՝ զինյալները նոր ահաբեկչություններ են խոստացել:

Ըստ India Today-ի՝ հիվանդանոցում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Պայթյունը որոտացել է Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի հիվանդանոցում: 93 մարդ զոհվել է, 120 վիրավոր կա: Նախնական տեղեկություններով՝ մահապարտ-ահաբեկիչը ռումբ է պայթեցրել:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին կրակահերթ է հետեւել: Ոստիկանությունը շղթայել է հիվանդանոցի շենքը, քաղաքի բոլոր բուժհաստատություններում արտակարգ դրություն է հայտարարվել: