ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել բոլոր երեք նախընտրական բանավեճերին Հանրապետության կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Թրամփը դժգոհել էր, որ երեք բանավեճերից երկուսը համընկնում են ԱՄՆ Ֆուտբոլի ազգային լիգայի խաղերի ժամերի հետ, ինչը կարող է նվազեցնել իրենց ժողովրդականությունը հեռուստադիտողների մոտ:
Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստայի խոսքով՝ առայժ հայտնի չէ, արդյո՞ք Թրամփը փորձում է «խուսափել բանավեճերից, թե՞ պարզապես խաղում է մամուլի հետ՝ ձգտելով ավելի շատ դրամատիզմ ստեղծել»:





























