ԱՄՆ–ում ջրային ատրակցիոնից սահելու ժամանակ մահացած ամերիկացի կոնգրեսականի որդու՝ Քալեբ Շվաբի մահվան պատճառը վզի մահացու վնասվածքն է եղել։ Երեխայի հետ նույն ատրակցիոնից սահող երկու կանայք դեմքի վնասվածք են ստացել, հայտնում է  BBC–ն։

10-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ էր դարձել փորձաքննության արդյունքում։ Մարմնի դիահերձման արդյունքները չեն պլանավորում հրապարակել։ Ոստիկանության ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ հետագա քննչական գործողություններ չեն ձեռնարկվելու։

Հիշեցնենք, որ տղան մահացել էր Verrückt կոչվող (գերմաներեն՝ խելագար) ջրային ատրակցիոնից սահելիս։ Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձր ջրային սահք։