ԱՄՆ-ն անհեթեթ է համարում Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրուդեն: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով ձերբակալված 10 օտարերկրացու մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներ կան, նա նշել է, որ ինքն առայժմ տեղեկություն չունի: Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհեթեթ է համարում հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքները: «Մենք ասել ենք եւ դարձյալ ասում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի ժողովրդավարորեն ընտրված կառավարությանը»: Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին անհանգստացնում է Անկարայի եւ Մոսկվայի մերձեցումը, դիվանագետը նշել է, որ    «Թուրքիան բարեկամ է եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Մենք կշարունակենք աշխատել: Սա զրոյական գումարով խաղ չէ», - ասել է Տրուդեն` նշելով ԻՊ-ի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությունը: