Ֆրանսիան Քուվեյթին 30 ռազմական ուղղաթիռ կմատակարարի ավելի քան   1 մլրդ եվրո գումարի պայմանագրի դիմաց: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լը Դրիանի կողմից` Քուվեյթում, հայտնում է  AFP-ն: 

Նրա խոսքով, այդ համաձայնագիրն էլ ավելի կամրապնդի Քուվեյթի եւ Ֆրանսիայի ռազմավարական գործընկերությունը, որը երկրներին միավորում է   տասնամյակներ շարունակ:   

Բազմագործառութային «Կարակալ» ուղղաթիռների գնման գործարքը 2,5 մլրդ եվրո արժողությամբ համաձայնագրերի փաթեթի մաս է կազմում, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել անցած տարվա աշնանը: