Լոնդոնում կալանավորվել է 22-ամյա երիտասարդ, որը փորձել է բարձրանալ Բուքինգեմյան պալատի պարսպի վրա: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 4:15-ին:
Պահպանությունը նկատել է, որ տղամարդը փորձում է բարձրանալ պարսպի վրա: BBC-ի փոխանցմամբ՝ երիտասարդը հարբած է եղել, նա զինված չի եղել, ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի: Նրան այդպես էլ չի հաջողվել հասնել պալատին:
Ի դեպ, թագավորական ընտանիքի անդամներից ոչ մեկը միջադեպի պահին պալատում չի եղել:




























