Մեքսիկայի ոստիկանները ձերբակալել են թմրաբարոն Գաբինո Պերալտա Սաուսեդոյին՝ հայտնի «Էլ Պոնի» եւ «Էլ Ամիգո» մականուններով: Նա համարվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը: Ինտերպոլը Պոնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 180-ից ավելի երկրներում, փոխանցում է Noventa Grados-ը:

Թմրամաֆիայի 41-ամյա անդամի ձերբակալության մասին, որը կոկաինի եւ հերոինի մաքսանենգության հանցակից է, հայտնել է Միչոական նահանգի դատախազությունը:

Կասկածյալին բռնել են անցած շաբաթ օրը՝ Գերերո նահանգի Սյուդադ-Ալտամիրանո  քաղաքում իրականացված ռեյդի ժամանակ:

Ձերբակալվածի մոտ պայուսակ է եղել, որի մեջ, ենթադրաբար, մարիխուանա կար:

Նախօրեին Գաբինոյին ուժեղացված հսկողությամբ բերել են Մեխիկո: Նրան սպառնում է արտահանձնում ԱՄՆ: