Բելառուսական կրթական համակարգում անհրաժեշտ չեն բարեփոխումներ, սակայն դպրոցներին նորմալ դասագրքեր են պետք: Այս մասին հայտարարել է Բալառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Բելտա»-ն:

Նրա խոսքով՝ կրթության ոլորտում այլեւս բարեփոխումներ հարկավոր չեն, պետք է կատարելագործել այն, ինչ կա: «Անհրաժեշտ է դպրոցներին նորմալ դասագրքեր տալ, առաջին հերթին՝ պատմության, որպեսզի երեխաները հասկանան, թե մեր երկրում ինչ է տեղի ունեցել երեկ: Անցյալին ուղղված հայացքը հայացք է ապագային: Ես չէ, որ պետք է ձեզ սովորեցնեմ: Իսկ մենք սկսում ենք ոչ այն հարցերով զբաղվել, որոնք այսօր մեր կրթական համակարգի համար հրատապ եւ ակտուալ են»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա կարծիքով՝ բարեփոխումներն ուղղակի քայքայում են կրթական հին, նորմալ համակարգը, իսկ նրա տեղում ոչինչ չի հայտնվում:

«Արեւմուտքից արդեն մեզ զգուշացնում են. դուք նախկին սոցիալիստական ճամբարում միակն եք, որը կրթական համակարգը չի կործանել, եւ այն ձեզ իր արդյունքն է տալիս, մի կոտրեք այն»,- նշել է նա: