Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այսպիսի դիրքորոշման կողմնակից է Դանիայի իշխող Լիբերալ կուսակցությունը, փոխանցում է Reuters-ը:

Կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի նախագահի «հակաժողովրդավարական նախաձեռնությունները» եւ մահապատիժը վերականգնելու հարցում նրա աջակցությունը բանակցությունները դադարեցնելու պատճառ են:

«Դա չպետք է բանակցությունների ընդհատում լինի, այլ դրանց լիակատար դադարեցում եւ Թուրքիայի բացառում թեկնածու երկրների ցուցակից»,- նշել է նա: