Ամերիկյան Այովա նահանգում բեռնատար գնացքի վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից, այնուհետեւ մխրճվել երկաթուղային պաստառի մոտ գտնվող «Ռելսերից դուրս եկածը» (DeRailed) կոչվող բարի մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ին: Ոստիկանության ներկայացուցիչ Հյու Անդերսոսի խոսքով, նախնական տեղեկություններով՝ տեղի է ունեցել երկաթուղու ճանապարհի բաժանում, եւ ցորենով լի վագոնը մխրճվել է հաստատության շենքի հետեւի հատվածի մեջ:
Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բարի տերը պատճառված վնասը 10 հազար դոլար է գնահատել:




























