ԱՄՆ իշխանությունները նախնական հավանություն են տվել Սաուդյան Արաբիային 153 տանկ, մի քանի հարյուր գնդացիր եւ այլ սպառազինություն վաճառելու գործարքին, որի ընդհանուր արժեքը 1.15 մլրդ դոլար է կազմում։
Պենտագոնի փոխանցմամբ՝ գործարքով նախատեսվում է Սաուդյան Արաբիային վաճառել 133 նմուշ «Աբրամս» տեսակի տանկ, 266 Մ 240 գնդացիր, ծխանռնակներ եւ զրահապատ վերանորոգողա–տարհանման մեքենաներ, հայտնում է BBC–ն։
ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Էր Ռիադին զենքի վաճառելու գործարքին եւ այդ մասին հայտնել Կոնգրեսին։ Պենտագոնից հայտնել են, որ գործարքը կնպաստի տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջը անվտանգության ուժեղացմանը, քանի որ Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքում տնտեսական առաջընթացի եւ կայունության առաջատար երաշխավորը։





























