Հակառուսական պատժամիջոցների չեղարկում տեսանելի ապագայում չի կանխատեսվում Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին ասել է գերմանացի քաղաքական գործիչ, ՌԴ–ի հետ համագործակցության հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը։
«Վերջին շաբաթներին մենք գրեթե ամեն օր հրադադարի ռեժիմի խախտում ենք արձանագրել, ինչը երկու կողմից էլ բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել»,– մեջբերում է քաղաքական գործչի խոսքը dpa գործակալությունը։
Նա հավելել է, որ ԵՄ 28 անդամները համակարծիք են, որ պատժամիջոցները հանելու հարցը կարող է բարձրացվել միայն Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումից հետո, փոխանցում է DW–ն։
Հիշեցնենք, որ հակառուսական պատժամիջոցներն ընդունվել էին 2014-ի ամռանը Ուկրաինայում ճգնաժամի կապակցությամբ։





























