Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կնպաստի Սիրիայում քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է  Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դա երկկողմ հանդիպում էր, բայց Եվրոպայի տեսանկյունից ես կընդգծեի, որ դա կարող էր կարեւոր լինել, որ դա կարող էր նպաստել տարածաշրջանի կայունությանը, ինչպես նաեւ Սիրիայում խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Օգոստոսի 9-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներն առաջին բանակցություններն են վարել հարաբերությունների սառեցման ութամսյա շրջանից հետո, որը սկսվել էր անցյալ տարվա նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցելու հետեւանքով: