Տոմսկի, Սանկտ Պետերբուրգի պետականհամալսարանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենդանաբանական ինստիտուտի գիտնականները, որոնք հետազոտում են Կեմերեւոյի մարզում հայտնաբերված դինոզավրերի մնացորդները, այն եզրակացությանն են հանգել, որ Արեւմտյան Սիբիրում բնակվել է նախկինում գիտությանն անհայտ չորքոտանի բուսակեր դինոզավր՝ տիտանոզավրիդ: Դրանք կառուցվածքի յուրահատկություններ են ունեցել՝ խմբի հայտնի բոլոր ներկայացուցիչներից տարբերվող, փոխանցում է Newsru-ն:
Հետազոտողների եզրակացությամբ՝ այժմյան Արեւմտյան Սիբիրի տարածքում վաղ կավճի դարաշրջանում (գրեթե 100 մլն տարի առաջ) բնակված խոտակեր մողեսը պատկանում է sauropod ենթախմբին, բայց նոր տեսակի ներկայացուցիչ է: Նրա երկարությունը կազմել է մոտ 20 մետր, կշռել է 50 տոննա:
Նոր դինոզավրն իր եղբայրակիցներից տարբերվում է կառուցվածքի յուրահատկություններով՝ սրբոսկրերն աստղաձեւ են եւ միանում են կենտրոնում, բացակայում է ողնաշարի հոդավորումը նյարդային աղեղի վրա: Կմախքի այսպիսի կառուցվածքով դինոզավրեր նախկինում չեն հայտնաբերվել աշխարհի եւ ոչ մի երկրում: Այժմ գիտնականներն զբաղված են գտածոյի նկարագրությամբ, այնուհետեւ բացահայտված տեսակին լատինական անուն կտան:





























