Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 1999-ի դեկտեմբերի 17-ին Երիտասարդության հարցերով համաշխարհային գիտաժողովի կողմից: Առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին:

Այսօր աշխարհում կա 25 տարին չլրացած մոտ 3 մլրդ բնակիչ: Ավելի քան կես միլիարդն ապրում է աղքատության մեջ: Աշխարհում ավելի քան 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Օրական աշխարհում աղքատությունից մահանում է մոտ 30 հազար երեխա: Ամեն օր աշխարհում 7 հազար երիտասարդ վարակվում է ՁԻԱՀ-ով: