Թույլ սեռի ներկայացուցիչներն, ի տարբերություն տղամարդկանց, ավելի խոցելի են սմարթֆոնների ազդեցության հանդեպ, պնդում են գիտնականները: Նրանք այսպիսի եզրակացության են հանգել Հարավային Կորեայի 1200 ուսանող-ուսանողուհիների դիտարկումներ կատարելուց հետո: Պարզվել է, որ կանայք փոքր-ինչ ավելի հաճախ են հիվանդանում «սմարթֆոնամոլությամբ», փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Այս հետազոտությամբ գրեթե նույն արդյունքներն են ստացվել, ինչ համանման նախորդով, որն անցկացվել էր 2014 թվականին: Դրան մասնակցել էր Թեքսասից 164 ուսանող: Ուսանողուհիները սմարթֆոններով զբաղվել են օրական միջինը 600 րոպե, իսկ ուսանողները՝ 459 րոպե: Դա հետազոտողներին թույլ է տվել ենթադրել, որ կանայք «սմարթֆոնամոլությանն» ավելի ենթակա են, քան տղամարդիկ: