2030 թվականին աշխարհի 56 երկրներում 65 տարեկանից բարձր բնակիչների թիվը կգերազանցի մինչեւ 15 տարեկան երեխաների թվին։ Նման եզրակացության է եկել Ջոզեֆ Շամին, որը 25 տարի ուսումնասիրել է մոլորակի բնակչության առանձնահատկությունները որպես ՄԱԿ անկախ հետազոտող, հայտնում է Bloomberg–ը։
Շամիի հաշվարկով արդեն 2020–ին այդ խնդիրը կվերաբերի ոչ միայն այնպիսի զարգացած երկրների, ինչպիսիք են Գերմանիան ու Ճապոնիան, այլ նաեւ Կուբային եւ Հարավային Կորեային, իսկ եւս 10 տարուց՝ Թաիլանդին ու ԱՄՆ–ին։
Դեռեւս ոչ վաղ անցյալում աշխարհում յուրաքանչյուր թոշակառուին բաժին էր ընկնում 10 աշխատող քաղաքացի։





























